Ամերիկյան Microsoft կորպորացիան հաստատել է, որ արդյունաբերության և առևտրի հարցերով Չինաստանի պետական վարչակազմի պաշտոնյաներ են այցելել իր մի քանի գրասենյակներ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերությունը, որին դեռ ոչ մի խախտման համար չեն մեղադրել, չի բացահայտել այցի պատճառները:
Սակայն ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ IT-հսկայի նկատմամբ կարող է անցկացվել հակամենաշնորհային հետաքննություն:
Կորպորացիայում հայտարարել են, որ կպատասխանեն պետության ցանկացած հարցի:
Microsoft-ի նկատմամբ ցանկացած պոտենցիալ հետաքննություն չի նպաստի գլոբալ IT-ընկերությունների համար աճող չինական շուկայում ընկերության զարգացմանը: