Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները երկուշաբթի օրը ամբողջ երկրով ոստիկանության գործողությունների արդյունքում առգրավված մոտ 2000 միավոր հրազեն են ոչնչացրել: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այն մայրաքաղաք Սանտո Դոմինգոյում ջարդել են շոգեգլանով:
Ստացված մետաղն ավելի ուշ կտան տեղի քանդակագործին, որը դրանից խաղաղության արձան կպատրաստի:
Երկրի արդարադատության նախարար Ֆրանցիսկո Դոմինգեսը զենքի մշակույթի հետ կապված իրավիճակն անվանել է աղետալի: Նրա խոսքով՝ պետությունը զենքի անօրինական տերերի նկատմամբ նոր քաղաքականություն է սկսել:
Ոստիկանության տվյալներով՝ երկրի մոտ 10 միլիոնանոց բնակչության հաշվով բաժին է ընկնում 200 հազար միավոր հրազեն: Դրանով երկրում ամեն տարի կատարվում է սպանությունների մոտ 70%-ը: