Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը մեծ վնասներ է կրում պաղեստինա-իսրայելական պատերազմից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երուսաղեմի Հայոց պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն, պատրիարքության պաշտոնական մամուլի խոսնակ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը։

 -Սրբազան, Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդյոք որևէ վտանգ հայոց պատրիարքարանին սպառնո՞ւմ է, թե՞ ոչ:

-Ընդհանուր կացությունը լարված է, բայց Երուսաղեմում խաղաղություն է, առայժմ որևէ խնդիր չկա: Ամբողջ կիզակետը Գազա քաղաքն է, որ գտնվում է երկրի հարավարևմտյան կողմում: Երուսաղեմից այն մոտ 150 կմ հեռու է: Ռմբակոծություններն այնտեղ երկուստեք շարունակվում էին մինչև այս առավոտ: Հիմա երկու կողմերը մարդասիրական զինադադար են ընդունել, որպեսզի ՄԱԿ-ը և եվրոպական պետությունները մարդասիրական օժանդակություն հասցնեն բնակիչներին: Հիմա 24 ժամվա մարդասիրական զինադադար են ընդունել, որ օգնություն հասցնեն Գազայի պաշարյալ բնակիչներին: Գազայի պաղեստինցիներից մինչև հիմա մոտ 1035 հոգիենսպանվել՝մեծամասամբ քաղաքացիներ, կանայք, տղամարդիկ, երեխաներ, իսկ Իսրայելի կողմից սպանվել է 43 զինվոր,և բավականթվովվիրավորներ կան, 4000-ից ավելի վիրավորներ պաղեստինցիների կողմից, իսկ Իսրայելի կողմից՝ 150 վիրավոր կամ մի քիչ ավելի:

-Նոր նախագահից՝ Ռեուվեն Ռիվլինից կա՞ն սպասելիքներ: Արդյոք որևէ դրական տեղաշարժ կա՞ այս ընթացքում:

 -Շատ վաղ է ասել, թենոր նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որիերդման արարողությունը Քնեսեթում ամսի 24-ին տեղի ունեցավ, և մեր պատիրարքն էլ մյուս հոգևոր առաջնորդների հետ ներկա գտնվեց երդման արարողությանը, պետք է ասել, որ նորընտիր նախագահը հայասեր է և Քնեսեթում միշտ կողմ է արտահայտվել Ցեղասպանությանըճանաչմանը: Տեսնենք՝ այս առումով նախագահ ընտրվելուց հետո ինչ կլինի:

-Այսինքն՝ հույսեր կան, որ այս անգամ Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չի՞տապալվի:

 -Հնարավոր է, մանավանդ որ ներկա նախագահն ամեն տարի Քնեսեթում խոսել է ի նպաստ Ցեղասպանության ճանաչման,ես ներկա եմ եղել նիստերին, և այն տեսակետն է արտահայտել, որ ամն տարի Հայոց ցեղասպանության հարցը Քնեսեթում պետք է հիշատակվի: Ներկայումս Թուրքիայի՝ Գազայի պաղեստինցիներին ի նպաստ դիրքավորում ունենալը դուր չի գալիս Իսրայելի կառավարությանը:

 -Հետաքրքիր է՝ ինչպիսի։հարաբերություններ են իշխանությունների և Հայոց պատրիարքարանի միջև:

-Մեզ համար պաշտոնական ներկայացուցիչը Պաղեստինի ինքնավարության կառավարությունն է, որի նախագահն է Մահմուդ Աբասը: Մեր հարաբերությունը Մահմուդ Աբասի և իր կառավարության հետ է:

 -Պատերազմական իրավիճակը որքանո՞վ է ազդում զբոսաշրջության վրա:

 -Այս պատերազմի հետևանքով տուրիզմը որոշակիորեն կանգ է առել, ինչը շատ վատ է երկրի տնտեսության համար: Փողոցներում շատ քիչ մարդ կա:

-Դուք նոր եք վերադարձել Հայաստանից: Մայր Աթոռի և Երուսաղեմի հայոց պատիրարքության հարաբերությունները ամրապնդվեցի՞ն, չկա՞ այլևս կոնֆլիկտ:

-Հաստատ կերպովամրապնդվեցին, և՛ կաթողիկոսը, և՛ պատրիարքը գոհ են իրենց հանդիպումից, ուստիուրախ ենք, որ հարաբերությունները բարելավվեցին այս ձևով:

-Արդեն մեկուկես տարի է՝ ընտրվել է պատրիարք: Կային բազմաթիվ խնդիրներ՝ սկսած հողային խնդրից, մինչև ֆինանսական խնդիր: Որքանո՞վ են այսօր այդ խնդիրները լուծված:

-Խնդիրներ,իհարկե,միշտ կան, բայց ամենաուրախալի նորությունն այն է, որ երեկ Վարդավառի տոնի առթիվ ես Սուրբ պատարագ մատուցեցի և երեք սարկավագներ աբեղա ձեռնադրվեցին: Այնպես որ,հիմա մենք զորացանք որպես միաբանություն երեք հոգով: Կարապետ սարկավագ Հայապետյանը վերակոչվեց Գևորգ աբեղա, Լևոն սարկավագ Ալոյանը վերակոչվեց Ներսես աբեղա և Պապին սակավագը վերակոչվեց Արամ աբեղա: Երեքն էլ լավ նվիրյալ անձինք են, որոնք Ժառանգավորաց վարժարանի շրջանավարտներ են: Հուսանք, որ նույն նվիրումով և Սուրբ Հոգու առաջնորդությամբ նրանք կծառայեն մեր սրբավայրերի մեջ և մեր պատրիարքության վարչական կառույցներում:

Տարածքային խնդիրներ հիմա չունենք, բոլորի ուշադրության կենտրոնում են ներկա քաղաքական և զինյալ բախումները: Հավանաբար,մենք վնաս պետք է կրենք այս պատերազմից, քանի որ մեր շատ տարածքներ, որոնք վարձակալված են, մեր եկամտաբեր կալվածքներն են: Այնպես որ,երբ պատերազմ է և անգործություն,վարձակալները դժվար թե կարողանան իրենց պայմանագրային վարձերը վճարել: Այդ նեղությունը պետք է կրենք, մինչև որ երկիրը կամաց-կամաց բարելավվի:

Այսպիսի պատերազմներ նախկինում էլ եղել են,և զինադադար կնքելուց հետո ժամանակավոր, բայց ոչ վերջնական որոշ տարիներ խաղաղություն կլինի, այդ ժամանակ տնտեսությունը վերականգնվում է: Եվ մենք այդ հույսով ենք նայում ապագային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում