Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

«Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, թե ինչքան է հեշտացել արտագաղթելը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ դաշինքի անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:

– Պարոն Մալխասյան, ոչ իշխանական քառյակը մոտ երկու ամիս առաջ 12 կետից բաղկացած պահանջներ ներկայացրեց իշխանություններին: Ձեր կարծիքով` այդ պահանջներն արտահայտո՞ւմ են մեր հասարակության մեջ առկա ողջ դժգոհությունը:

 – 12 կետերից բաղկացած այդ պահանջները, բնականաբար, բխում են մեր ժողովրդի, մեր պետության շահերից: Այդ պահանջներն ինքնանպատակ չեն, դրանք նաև փոխզիջումային պահանջներ են, որովհետև քառյակի տարբեր քաղաքական ուժեր տարբեր մոտեցումներ ունեն: Եվ ակնհայտ է, որ դրանք կոմպրոմիսային առաջարկություններ են: Խելամիտ իշխանությունները կգնային այդ պահանջների կատարմանը հանուն մեր երկրի շահերի` հատկապես, որ շարունակ կամակորություններով առաջ գնալը լավ բան չի խոստանում մեր պետությանը: Իշխանությունները պետք է ընդառաջ գնան այդ պահանջներին ու ժողովրդին: Անզեն աչքով էլ տեսանելի է, թե ինչ ծանր վիճակում են մեր ժողովուրդն ու երկիրը: Առաջներում նաև կոմպլեմենտար քաղաքականություն էր վարվում, որը անհեռատես էր, և որի արդյունքում մենք հասել ենք մի վիճակի, որտեղ Եվրոպայի դռները փակ են մեր առջև, Եվրասիական միության ճակատագիրն էլ անորոշ է:

– Ներքաղաքական իրադարձություններում ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ոչ իշխանական քառյակը: Այդ ուժերը կարո՞ղ են աշնանն իշխանություններին ինչ-որ փոփոխություն պարտադրել` հատկապես, որ քառյակից «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցություններն այնքան էլ հակված չեն արմատական փոփոխությունների:

 – Կարծում եմ, որ երկրի զարգացման համար անպայման պետք է ներքաղաքական իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, որ կարողանանք դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Անշուշտ, պետք է ներսում փոփոխություններ լինեն, որ ժողովուրդն էլ հուսալքված՝ միակ ճանապարհը արտագաղթը չհամարի: Ժողովուրդն իր ապագայի նկատմամբ պետք է հույս ունենա, որ կարողանանք դիմակայել մեր շուրջը գոյություն ունեցող բոլոր մարտահրավերները: Արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: Մենք պետք է ժողովրդավարական պետություն դառնանք, ժողովուրդը պետք է կարողանա մասնակից լինել պետության կայացմանը, հավատ ունենա ապագայի նկատմամբ, մինչդեռ ինքն իրեն օտարված է համարում և ուրիշ տեղ է տեսնում իր ապագան: Աշխատում է իր երեխային փախցնել, որ չծառայի մեր հայրենիքին: Այսօր մարդիկ փոխանակ ամաչեն, որ իրենց զավակները բանակում չեն ծառայում, հակառակը` փախցնում են: Այս հուսալքությանը պետք է վերջ դրվի, և մենք կարողանանք ոտքի կանգնել:

 – Կարծիք կա, որ աշնանը ներքաղաքական զարգացումներ կամ փոփոխություններ կարող են լինել: Դուք նման զարգացումներ ակնկալո՞ւմ եք:

 – Չեմ կարող ասել, բայց ակնկալում եմ, որ պետք է փոփոխություններ լինեն, անպայման պետք է ելք գտնվի: Իսկ թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, չեմ կարող ասել, բայց ժողովուրդը պետք է մասնակցի այդ գործընթացներին: Եթե չի մասնակցի, ուրեմն հավատ չունի դրանց նկատմամբ, իսկ դա ամենավտանգավոր իրավիճակն է: Նախկին վարչապետը հայտարարություն էր արել, թե չթողնենք արտագաղթեն, որ մնան հեղափոխությո՞ւն անեն: Իհարկե, հետո փորձեց բացատրել, թե կատակ է արել: Իսկ մենք մեր ճակատագրի նկատմամբ, ցավոք, անտարբեր ենք դարձել, իսկ այդ անտարբերությունը կարող է վատ հետևանքներ ունենալ: Ես միշտ հիշում եմ 90-ական թվականները, երբ մեր ժողովուրդը ավելի լավ չէր ապրում, բայց մարդիկ ընդհանրապես չէին մտածում արտագաղթելու մասին ու գնում էին ռազմաճակատ՝ երկիրը պաշտպանելու, որովհետև հավատ կար: Երբ մենք գնում էինք, և գյուղացիները համազգեստով մարդ էին տեսնում, այնպիսի հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում, որ դա ակամա հերոսության էր տանում: Այդ արժեքները չկան հիմա: Այսօր կարող են այդ արժեքները կրողներին դատապարտել: Սպանվել է հավատը, և դա շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծել՝ մարդը մտածում է հայրենիքը լքելու մասին: Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, թե ինչքան է հեշտացել արտագաղթելը: Շրջաններից ու գյուղերից ավտոբուսներով են մեկնում: Ուղևորավարձը էժան, ու մարդիկ արտագաղթում են: Իսկ իշխանությունը դրա դեմն առնելու քայլ չի անում:

 – Հայաստանը մոտ մեկ տարի առաջ հրաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, փոխարենն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու տարբերակը: Ձեր կարծիքով` դա՞ էր Հայաստանի համար ճիշտ ճանապարհը:

 – Կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում հայտնվեցինք այդ վիճակում՝ Եվրոպան մեզանից երես թեքեց, Եվրասիական միություն էլ այնքան արագ էինք սլանում, որ ռուսներին էլ զարմացրեց այդ տեմպը: Չափից ավելի կաթոլիկ էինք ուզում երևալ, բայց արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք: Իհարկե, հասկանալի է, թե ինչի համար՝ բնականաբար հաշվի առնելով Արցախի հիմնահարցը, բայց չմտածելով, թե պետք է ճիշտ ճանապարհով գնալ: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունները չունեն մեր ժողովրդի վստահությունը: Եվ ժողովրդի վստահության քվեն չունենալու արդյունքում որևէ տեղ դիմադրողականություն չունեն և չեն կարողանում պաշտպանել թե՛ իրենց, թե՛ մեր պետության շահերը: Ճիշտն այն է, որ մեր երկրի շահերը պաշտպանված լինեին, մեր անվտանգությունն ապահովված լիներ: Խելացի մարդկանց և դիվանագետներին ջարդեցին, դուրս շպրտեցին, առանց դիվանագիտության ո՞ւր ենք գնում:

 – Իսկ Ձեր կարծիքով` ինչի՞ արդյունք են Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումները: Ադրբեջանը պատերա՞զմ է հրահրում, Հայաստա՞նն է թուլացել, թե՞ այդ հարցում էլ գերտերությունների շահեր են բախվում:

 – Ադրբեջանը երբեք չի դադարեցրել իր ագրեսիվ քաղաքականությունը և փորձում է ամեն գնով ետ բերել կորցրած տարածքները: Նա կարողացավ առավել շահավետ դիրքում գտնվել և փորձում է ճնշում բանեցնել: Եթե առաջ Եվրոպան մտածում էր, որ Լեռնային Ղարաբաղն ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, և այն ինչպես կարող է հայտնվել ժողովրդավարությամբ ավելի ցածր աստիճան ունեցող պետության կազմում: Այսօր Հայաստանը ընտրել է մի ճանապարհ, որի նկատմամբ արդեն Եվրոպան անտարբեր է: ՌԴ-ն էլ առաջնորդվում է իր պետության շահերով: Մենք պիտի կարողանանք ճիշտ քաղաքականություն վարել, տարածաշրջանում կան տարբեր երկրների շահեր, տեսնենք՝ որ շահերի հետ է մեր երկրի շահերը համատեղվում: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ դիվանագիտություն, ճիշտ քաղաքականություն վարել, որ կարողանանք դիմակայել: Իսկ Ադրբեջանը շատ լավ է հասկանում իրավիճակը, և դա ճնշման ինչ-որ ձև է, բայց վտանգավոր ձև է, որովհետև անկախ միջազգային հանրության ցանկություններից` իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դրա համար մեր երկիրը պետք է շատ աչալուրջ լինի, մեր երկրում պետք է իրավիճակ փոխվի: Իսկ այս վիճակն արդյունք է այն բանի, որ տարիներ շարունակ երկրում վարկաբեկվել, նսեմացվել է անկախության գաղափարը, ոտնահարվել են անկախության արժեքները: Փորձում են այն մարդկանց հիշատակին արձաններ կառուցել, որոնք հակասել են մեր անկախության գաղափարին: Անընդհատ փորձել են սևացնել, մութ ու ցուրտ տարիներ ասելով՝ վարկաբեկել անկախության գաղափարը, բայց դրանք եղել են մեր ժողովրդի հերոսության տարիները: Ռուսները, լենինգրադցիներն իրենց շրջափակմամբ են հպարտացել, իսկ մեր երգիչները, մտավորականները տարիներ շարունակ մամուլով ու հեռուստատեսությամբ նսեմացրել են անկախության գաղափարը, որի արդյունքն է այն, որ մարդիկ այսօր առանց ափսոսալու հեռանում են: Մինչդեռ տարիներ շարունակ պետականություն չունեցող ժողովրդի մեջ պետք էր ամրապնդել անկախության գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում