ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի առաջնորդները երկուշաբթի օրը տեղի ունեցած հեռուստակոնֆերանսի ժամանակ կոչ են արել Իրաքում շուտափույթ ձևավորել կառավարություն: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Սպիտակ տանը:
«Ինչ վերաբերում է Իրաքին, նրանք քննարկել են անվտանգության սպառնալիքները, ողջունել քաղաքական գործընթացում իրադարձությունների զարգացումը՝ կոչ անելով արագ ձևավորել կառավարություն՝ լայն ներկայացուցչությամբ»,- ասվում է հաղորդագրությունում: