Մասաչուսեթսի արևելյան Ռևիր քաղաքին (Բոստոնից ոչ հեռու) ավերիչ տոռնադո է հարվածել: Բնության տարերքը հարյուրավոր ծառեր է տապալել՝ վնասելով բազմաթիվ մեքենաներ և դառնալով երթևեկության խափանման պատճառ:
Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում: Տոռնադոն պոկել է 100 տների տանիքներ:
Լուսանկարները՝ Reuters գործակալության: