ԱՄՆ իշխանությունները երկուշաբթի օրը ձերբակալել են ԱՄՆ Տեխաս նահանգի Ռոուլեթ քաղաքի բնակիչ Հոն Միթ Թրուոնգին, ով կասկածվում է կասկածելի սպիտակ փոշով ծրարներ ուղարկելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ 2008-ից տղամարդը նման ավելի քան 1500 նամակներ է փոստով ուղարկել դպրոցներ, ընկերություններ և կառավարական հաստատություններ, ինչպես նաև ամբողջ աշխարհում սփռված ԱՄՆ դեսպանատներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ մի շարք ծրարներ հասցեագրված են եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին:
Ոչ մի նամակում թունավոր նյութեր չեն եղել, սակայն դրանք ստանալը խուճապ է առաջացրել, բացի դրանից՝ ստիպված են եղել դեպքի վայր ժամանել ոստիկանությունը և բուժծառայության աշխատակիցներ: