Ամերիկյան առցանց ռիթեյլեր Amazon-ը գնորդներին առաջարկել է եռաչափ տպագրությամբ փոխել արտադրանքի տեսքն այնպես, ինչպես նրանց դուր է գալիս:
Ընկերությունը նախապատրաստել է ավելի քան 200 արտադրանք՝ խաղալիքներից մինչև զարդեր, որոնք կարելի է տպագրել՝ առաջնորդվելով սեփական ճաշակով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Անհատական պատվերով ինչ-որ բանի պատրաստումը մեզ համար շատ հետաքրքիր է»,- հայտարարել է Amazon-ի տնօրեններից մեկը՝ Փիթեր Շինդլեր-Քարթերը:
Amazon-ը, որից օգտվում է 240 մլն մարդ, փորձում է ընդլայնել բիզնեսը՝ ներդրում անելով իր համար նոր ուղղություններում: Ներդրումների աճը հանգեցրել է ընկերությունում ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կորուստների: