1981 թվականի հուլիսի 29-ին մանկապարտեզի համեստ դաստիարակչուհի, կոմս Սփենսերի կրտսեր դուստրը՝ Դիանան, դարձավ Անգլիայի արքայական ընտանիքի անդամ: Մեծ Բրիտանիայի գահաժառանգ, Ուելսի արքայազն Չարլզի և լեդի Դիանա Սփենսերի հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Սուրբ Պողոսի տաճարում:
Սկզբնական շրջանում 19-ամյա Դիանայի զգեստապահարանը բավականին համեստ էր: Այնուհանդերձ, նրան սկսեցին նմանվել մոլորակի նորաձևության բոլոր սիրահարները: Ի դեպ, չնայած նրա անբասիր ճաշակին և չափի կարայալ զգացողությանը, նորաձևության շատ ամսագրեր նման մեղադրում էին պահպանողականության մեջ: Այդ ժամանակ Դիանային օգնության հասան այնպիսի դիզայներներ, ինչպիսիք էին Բրյուս Օլդֆիլդը և Քեթրին Ուոլքերը:
1997-ի սեպտեմբերին արքայադստեր պալատականը՝ Փոլ Բարելը, դիզայներ Քեթրինին խնդրել է կարել Դիանայի համար վերջին հագուստը՝ հագուստ, որով նրան հուղարկավորեցին: