Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության Opportunity մարսագնացը Երկրի սահմաններից դուրս տեղաշարժի ռեկորդ է սահմանել՝ Կարմիր մոլորակի վրա տեղաշարժվելով մոտ 40 կմ՝ ավելի, քան որևէ այլ սարք: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտարարել են գործակալությունում, մարսագնացը սկզբում չպետք է վայրէջքի վայրից հեռանար ավելի քան 1 կմ:
Մարսի վրա գտնվելու 10 տարիներին Opportunity-ն մոլորակում ջրի առկայության ապացույցներ է գտել և շարունակում է աշխատանքը: Այժմ այն շարժվում է այն վայրի ուղղությամբ, որտեղ կզբաղվի կավային ապարների հետազոտմամբ: