1836 թվականի հուլիսի 29-ին փարիզյան Աստղերի հրապարակում (այժմ՝ Շարլ դը Գոլի անվան) բացվել է Հաղթական կամարը:
1806-ի փետրվարի 18-ին Ֆրանսիայի կայսր Նապոլեոնը հրամանագիր է ստորագրել Փարիզում Հաղթական վիթխարի կամարի (բարձրությունը՝ 50 մետր, լայնությունը՝ 45) կառուցման մասին: Հիմքի առաջին քարը դրվել է հաջորդ տարվա օգոստոսի 15-ին:
8 տարվա դադարից հետո կառուցման աշխատանքները վերականգնվեցին, և 1836-ի հուլիսի 29-ին՝ Լուի Ֆիլիպի թագավորության օրոք, կառուցումն ավարտվեց: 1840-ի դեկտեմբերին կամարի ներքո անցել է Նապոլեոնի մոխրով սգո դիակառքը:
Հաղթական կամարի նախագծի հեղինակը ճարտարապետ Ժ. Ֆ. Շալգրենն էր: