Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռ են արձակել Գազայի իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիի տան վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Գազայի ՆԳՆ-ին:
Հաղորդվում է, որ շենքը վնասվել է, զոհեր ու վիրավորներ չկան:
Հանիի որդին նույնպես հաստատել է, որ շենքին հարված է հասցվել, և հավելել, որ հարձակման պահին տանը ոչ ոք չի եղել: Նշվում է, որ Հանիի տունը գտնվում է փախստականների Ալ-Շատե ճամբարի տարածքում: