Մարդկանց աննախադեպ քանակություն ստիպված է լքել իրենց տները կրոնական հողի վրա ծագած հակամարտությունների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը:
Փաստաթղթում հատկապես առանձնացվում է Սիրիայի իրավիճակը, որտեղ, ըստ հեղինակների, զգալիորեն նվազել է քրիստոնյաների թիվը:
Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ավելի քան 1 մլն մարդ լքել են իրենց տները քրիստոնյաների և մուսուլմանների միջև հակամարտության պատճառով:
Պետդեպարտամենտը նաև նշում է, որ շատ երկրներ՝ Չինաստանից մինչև Սաուդյան Արաբիա և Ռուսաստան, մինչ օրս սահմանափակում են դավանանքի ազատությունը: