ԱՄՆ-ում խոշորագույն բանկերն ու ընկերությունները, որոնք օպերացիաներ են անցկացնում արժեթղթերի հետ, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին հետևելիս դժվարությունների են հանդիպում՝ գրում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսական շատ հաստատություններ պատժամիջոցները բավականաչափ հստակ չեն համարում և մտահոգվում են, որ չեն կարողանա անհրաժեշտ չափով հետևել պատժամիջոցների ռեժիմին և խուսափել ամերիկյան կարգավորիչների պատիժներից:
«Պատժամիջոցներում հստակության բացակայությունը բարդություններ է առաջացնում դրանց հետևելիս»,- ասել է Ամերիկյան բանկիրների ասոցիացիայի նախագահ Ռոբ Ռոուեն: