«Եվրասիական միությանը ՝ Հայաստանի անդամակցության ձգտումների ֆոնին ուշագրավ հուշանվերներ են հայտնվել մեր մայրաքաղաքի «Վերնիսաժում»: Շաբաթ օրը «Առավոտի» լրագրողը հայտնաբերել է այս հուշանվերը ՝ Ռուսաստանի դրոշով և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով: «Ռազմավարական դաշնակից» երկրի նախագահին պատկերող այս հուշանվերը վաճառվում է 25.000 դրամով, երբեմն զեղչեր էլ են լինում:
Թերթի թղթակիցը վաճառողներից պարզել է, որ Պուտինի դիմանկարով հուշանվերը առավելապես գնում են Հայաստան ժամանած ռուսները, սակայն վերջերս նաև հայաստանցիներն են սկսել գնել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։