ԵԱՀԿ-ն ներկայացրել է Ուկրաինայում առաքելության նոր զեկույց, որում ասվում է, որ «Աջ սեկտորի» մարտիկները ռուսական նավթային Lukoil ընկերությունից ամսական 3 տոննա բենզին են պահանջել ուկրաինական բանակի կարիքների համար:
«Արմատական խմբավորման ներկայացուցիչները Իվանո-Ֆրանկովսկում 3-4 օրով արգելափակել էին լցակայանը՝ պահանջելով օրական 100 լիտր բենզին բանակի և ուժայինների հրամանատարական գրասենյակի կարիքների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Եվս մեկ լցակայան մի քանի ժամով «Աջ սեկտորի» կողմից արգելափակված է եղել հուլիսի 24-ին:
Լցակայանի աշխատակիցների խոսքով՝ «Աջ սեկտորի» ներկայացուցիչները հայտարարել են, որ կարգելափակեն ռուսական ընկերության աշխատանքը, քանի դեռ այն չի կատարել իրենց պահանջները կամ չի փակել իր բոլոր ձեռնարկություններն Ուկրաինայի տարածքում: