Այն ամերիկացիները, ովքեր ունեն ԱՄՆ պատժամիջոցների տակ ընկած ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանք, կարող են հանգիստ տնօրինել դրանք և նույնիսկ վերավաճառել, եթե ապրաքի համար ամբողջովին վճարված է։ Այսպիսի պարզաբանումներ է արել այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, հաղորդում է ITAR-TASS-ը։
«Կալաշնիկով» կոնցեռնը ԱՄՆ-ին մատակարարում է որսորդական և սպորտային զենք, այդ թվում՝ «Սայգա» կարաբին։