Հայտնի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը շատ թանկարժեք ու ոճային նվեր է արել Քեյթ Միդլթոնին, հաղորդում է The Stir պարբերականը։ Թե ինչ առիթով է մատուցվել նվերը, չի հաղորդվում, բայց դա իսկապես այնքան էլ կարևոր չէ։
Կարևորն այն է, որ Վիկտորյան դքսուհուն նվիրել է կոշիկներ Christian Louboutin-ից, որոնք տեսնելով Քերի Բրեդշոուն ուղղակի կանաչել է նախանձից։ Քանի դեռ ամառ է, Քեյթը չի հասցրել դրանք հագնել, սակայն հասարակությունն անհամբերությամբ սպասում է, թե երբ նա կցուցադրի դրանք։