Կիբերծանակումները դառնում են ավելի ու ավելի տարածված։ Եվ դրանք խիստ ազդում են երիտասարդության վրա։ Արևմուտքում 4 դեռահասից 2-ը դառնում են կիբերծանակումների զոհ։ Հոգեբույժ Արունա Սիքդարը կարծում է, որ դեռահասների ինքնասպանության ցուցանշների հետևում կարող են կանգնած լինել ծանակումները Ցանցում, գրում է The Times of India-ը։
Նախ՝ ծանակումները սասանում են ինքնագնահատականը, երկրորդ՝ ազդում են հոգեբանության վրա։ Դրա հետևանքով երիտասարդները դառնում են ամոթխած, վեհերոտ, անվստահ։ Մասնագետը կոչ է անում հստակորեն զանազել ծանակումները և հետապնդումները։ Այդ հարցը իրավաբանական է։ Սակայն մարդու վրա ազդելու տեսանկյունից որևէ տարբերություն չկա։