Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հրապարակել է զեկույց բրիտանական տնտեսության վիճակի գնահատմամբ։ Հիմնադրամի փորձագետները նշել են, որ, չնայած դրական տնտեսական դինամիկային, Մեծ Բրիտանիայում պահպանվում են լուրջ կառուցվածքային խնդիրներ, գրում է vestifinance.ru-ն։
Մասնավորապես, ԱՄՀ-ում նշել են, որ Մեծ Բրիտանիայի տնտեսության մրցունակությունը և դիվերսիֆիկացիայի աստիճանը «հեռու են բավարար լինելուց»։ Միաժամանակ, զեկույցում նշվում է, որ բրիտանական արժույթի ընթացիկ կուրսը մնում է բարձրացված։
Հիմնադրամի վերլուծաբանների գնահատումներով, Մեծ Բրիտանիայի ընթացիկ վճարային հաշվեկշիռը 2,6 %-ով վատ է իր հավասարակշիռ մակարդակից, միաժամանակ, արժույթի իրական փոխանակման կուրսը գերագնահատված է 5-10%-ով»։