Եվամիությունը պատրաստվում է Ուկրաինայի իրավիճակի հետ կապված պատժամիջոցների ցուցակում ներառել նաև Խնայբանկը և ВТБ-ն, տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակներում աղբյուրներին։
Պատժամիջոցները կտրուկ կսահմանափակեն խոշորագույն ռուսական բանկերի հնարավորությունները, հայտարարել են դիվանագետները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ դեսպանները համաձայնեցրել են պատժամիջոցները Ղրիմի և Սևաստոպոլի մի շարք ճյուղերի նկատմամբ։