53-ամյա ամերիկացի Քենեթ Վելթոնը (Հյուսիսային Կարոլինա) որոշել է բարեր այցելել գազոնաքաղով։ Երբ չափից դուրս խմած տղամարդուն կանգնեցրել են ոստիկանները, նա ոչ մի կերպ չի կարողացել հասկանալ, թե ինչում են մեղադրում իրեն։ Վելթոնը հայտարարել է, թե այդ ամբողջ ժամանակ բարեխղճորեն խոտ է հնձել, տեղեկացնում է Metro-ն։
«Նրա բախտը բերել է, որ ոչ ոքի չի խփել։ Վելթոնն այնքան խմած էր, որ նույնիսկ դժվարությամբ էր խոսում»,- հայտնել է տեղի շերիֆ Շոն Սթենդրիջը։ Գազոնաքաղով շրջագայող ամերիկացուն կալանել են աշխույժ մայրուղու մեջտեղում։ Իշխանությունները խոստովանում են, որ տղամարդը հեշտությամբ կարող էր զոհվել։ Ի դեպ՝ ոստիկանների բոլոր դժգոհություններին Հյուսիսային Կարոլինայի բնակիչը պատասխանել է միայն ծիծաղով։ «Դուք ի՞նչ է, կատակո՞ւմ եք։ Ինչի՞ մեջր են ինձ մեղադրում։ Ես ոչ մի վատ բան չեմ արել։ Ես խոտ էի հնձում, իմ մտքով էլ չի անցել բար գնալ»,- հայտարարել է Վելթոնը։
Ինչ պատիժ է սպառնում տղամարդուն՝ դեռ հայտնի չէ։ Սակայն դատելով տեսանյութից՝ ներկայումս նա գտնվում է ճաղերի հետևում։