ԱՄՆ-ը մտադիր է Եվրամիության երկրներին աջակցել Ռուսաստանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների մտցման դեպքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Թոնի Բլինքենը։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նա ընդգծել է, որ արդեն մտցված պատժամիջոցները զգալի են ռուսական տնտեսության համար, սակայն Կրեմլը, այդուամենայնիվ, չի դադարել օգնել Ուկրաինայի արևելքի անջատողականներին։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե պատժամիջոցների մասին պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել առաջիկայում։