Լուսի Սուարեսի հեռանալուց հետո անգլիական «Լիվերպուլ»-ը նոր հարձակվող է փնտրում:
Ինչպես հայտնում է The Express-ը, «Լիվերպուլ»-ը ցանկանում է գնել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էզեկիլ Լավեսիի տրանսֆերը: Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան շուտով կտեղափոխվի ՊՍԺ և նրա գալով Լավեսին կարող է կորցնել տեղը ֆրանսիական ակումբի մենարկային կազմում: Հենց այս պատճառով «Լիվերպուլ»-ը վստահ է, որ կարող է համոզել Լավեսիին տեղափոխվել Անգլիա և տեղ զբաղեցնել «Լիվերպուլ»-ի մեկնարկային կազմում:
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է 18 մլն եվրո վճարել արգենտինացի հարձակվողի տրանսֆերի համար: Լավեսիի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ինտեր»-ը և «Միլան»-ը: