Այսօր՝ հուլիսի 28-ին, վրաերթ֊ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում վրաերթ է տեղի ունեցել, ինչի հետևանքով հետիոտնը տեղում մահացել է: Այս պահին վթարի վայր են ժամանել մեծ թվով ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում: