Առաջիկայում Իսրայելը Գազայի հատվածում ուժգին հարված կհասցնի ՀԱՄԱՍ-ին։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը, հաղորդում է ITAR-TASS-ը։
Իսրայելական բանակի գլխավոր շտաբի պետ Բենի Հանցն իր կողմից հայտարարել է, թե «չի կասկածում, որ Իսրայելը ՀԱՄԱՍ-ին հարվածելու է ավելի ահագնացող հզորությամբ և հասնելու հաջողությունների՝ բարելավելով օպերատիվ իրավիճակը երկրի հարավում»։
Իր հերթին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի 28-ին հայտարարել է, թե երկրի բնակիչները «պետք է պատրաստ լինեն Գազայի հատվածում երկարատև ռազմական արշավին»։ «Չկա ավելի արդար պատերազմ, քան այս է։ Մենք գիտենք, որ մեզ սպասվում են դժվար օրեր։ Մեզանից պահանջվում է համբերություն ու վճռականություն, որպեսզի արմատախիլ անենք ահաբեկչական կազմակերպությունը (ՀԱՄԱՍ-ը), որն ուզում է ոչնչացնել մեզ»,- նշել է կառավարության ղեկավարը։