Իտալական «Միլան»-ի հարձակվող Ռոբինյոն հնարավոր է՝ կարիերան շարունակի հունական «Օլիմպիակոս»-ում: Այս մասին լրագրողներին հայտնել է ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին
«Մենք տրանսֆերային առաջարկություն չենք ստացել «Բեշիկթաշ»-ից: Ռոբինյոյի տրանսֆերը ցանկանում է գնել «Օլիմպիակոս»-ը և բրազիլական մի քանի ակումբներ: Այսօր մենք քննարկել ենք նրա տեղափոխության հարցը: Վաղը նույնպես կքննարկենք այն և որոշ հստակություն կմտցվի Ռոբինյոյի ապագայի հարցում:
Բալոտելիի հեռանալու հնարավորությունները փոխվել են: Նա 99.9 տոկոսով մնում է մեզ հետ: Մարիոն եղել է և մնում է «Միլան»-ի հարձակվող»-ասել է Գալիանին: