Ինչպես հայտնում է գերմանական Kicker պարբերականը, իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը մարզվում է «Բավարիա»-ի հետ:
32-ամյա ֆուտբոլիստը մարզավիճակ ձեռք բերելու համար մարզվում է գերմանական ակումբի մարզաբազայում: Բացի այդ, «Բավարիա»-ն նոր դարպասապահ է փնտրում և այդ պատճառով առաջարկել է Վալդեսին պայմանագիր կնքել ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Վալդեսը այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ: Ֆուտբոլիստը պետք է տեղափոխվեր ֆրանսիական «Մոնակո», սակայն տեղափոխությունը ձախողվել է: