«Մեղքերի քաղաքի» աստղ Ջեսիկա Ալբան ընտանիքով հանգստացել է Մեքսիկայում, տեղեկացնում է eg.ru-ն։ Վեցամյա աղջնակի մայրը Կանկունի ծովափին ուղղակի հիասքանչ տեսք է ունեցել։ 33 տարեկան այդ երջանիկ կինը պահպանել է սլացիկ կազմվածքը և իր վրա որսացել է ոչ միայն ամուսնու՝ 35-ամյա կինոպրոդյուսեր Քեշ Ուորենի հիացական հայացքները, այլև գրեթե յուրաքանչյուր տղամարդու։
Ջեսիկայի խոսքով՝ ինքը փոքր-ինչ հոգնել է «Մեղքերի քաղաքը. կինը, հանուն որի արժե սպանել» ֆիլմի գովազդային արշավի ժամանակ, և հանգիստը ճիշտ ժամանակին է։ Մարտաֆիլմը էկրան կբարձրանա օգոստոսի 22-ին, և նա դեռ աշխատանք ունի անելու կինոնկարի առաջխաղացման համար։ Դրանում, անշուշտ, նրան կօգնեն գործընկերները՝ Բրյուս Ուիլիսը, Միքի Ռուրկը և Ջոզեֆ Գորդոն Լևիթը։
Վերջերս կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ալբան խոստովանել է, որ «Մեղքերի քաղաքում…» ինքը հայտնաբերել է իր մութ կանացի կողմը։ Հավանաբար այդպես էլ կա։ Սակայն ընտանիքում Ջեսիկան միշտ «սպիտակ է ու փափուկ»։
Ալբան և ամուսինը անբաժանելի են։
Վեցամյա Օնորը ժառանգել է մոր գեղեցկությունը։