Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի պաշտպան Դանի Կարվախալը գոհ է թիմի տրանսֆերային քաղաքականությունից.
«Խամես Ռոդրիգեսը շատ օգուտ կբերի «Ռեալ»-ին: Կարծում եմ, որ նա օգտակար կլինի ոչ միայն ակումբին, այլ նաև թիմի ֆուտբոլիստներին: Որպես թիմակից ես նրան մաղթում եմ ամենալավը և հույսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ սպսասվածից լավ կդասավորվի:
Կրոսը պարզապես ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես խաղացել են նրա դեմ այն ժամանակ, երբ հանդես էի գալիս Բունդեսլիգայում: Բացի այդ մենք միմյանց դեմ մրցել ենք Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում: Նա կհզորացնի մեր թիմի կիսապաշտպանությունը»-, ասել է Կարվախալը: