Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Պետք է պատրաստ լինել, որ Ռուսաստանը կմեծացնի ճնշումները Հայաստանի վրա․ Ռիչարդ Կիրակոսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:

 – Պարոն Կիրակոսյան, օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու Ֆրանսիայի առաջարկը: Նա մասնավորապես նշեց, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա լարվածության աճով: Ինչո՞ւ, ըստ Ձեզ, չի կայանում հանդիպումը, ո՞ր կողմն է խոչընդոտում հանդիպման կայացմանը և ինչո՞ւ սահմանին լարվածությունն առաջացավ հենց այս փուլում:

 – Ինչպես մենք տեսանք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արդեն իսկ Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նախապատրաստելով նախագահական հանդիպումը, ինչը նշանակում է, որ ՀՀ-ի կողմից նախագահական այս հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն կար: Մարտահրավերը հիմնականում գալիս է Ադրբեջանից, որը նաև նշանավորվում է Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության սադրանքով, ինչպես նաև ներխուժումներով: Ես կարծում եմ, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն, այնուամենայնիվ, կկայանա, սակայն դա չի լինի Փարիզում և չի լինի մոտ ապագայում: Ամենայն հավանականությամբ նրանք  կհանդիպեն սեպտեմբերին Նյու Յորքում` ՄԱԿ-ի ԳԱ-ի հանդիպումների ընթացքում:

Սակայն կա մարտահրավեր, որը կարող է գալ Ռուսաստանից` կապված Ուորլիքի վերջին հայտարարությունների հետ: Հետղրիմյան փուլում ամենահետաքրքրական հարցը հետևյալն է լինելու՝ արդյո՞ք Ռուսաստանը կշարունակի մնալ Մինսկի խմբի համանախագահների շարքում՝ շարունակելով աշխատել երկու երկրների ներկայացուցիչների հետ: Այն, ինչ մենք տեսնում ենք հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, մտահոգիչ միտում է, և այնուամենայնիվ դա նոր կամ ամբողջովին նորություն չէ: Բաքու կատարած  այցից հետո կարծում եմ, որ ադրբեջանական կողմը չափից դուրս ինքնավստահ է հիմա: Ռուս-ադրբեջանական զենքի գործարքից հետո Ադրբեջանում կարծիք է ձևավորվել, որ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրներ կան. սա ավելի մեծ ինքնավստահություն է հաղորդել Ադրբեջանին:

 – Պրոռուսական որոշ ուժեր Հայաստանում հայտարարում են, որ ավելի լավ է Ադրբեջանին զենք վաճառի Ռուսաստանը, քանի որ այն մեզ տալիս է կանխատեսելիություն: Ճի՞շտ է այսպես մտածել:

 – Ես կարծում եմ, որ նմանատիպ ոչ տեղին հայտարարությունները գալիս են ոչ թե  Հայաստանում ռուսամետ ուժերի կողմից, այլ Հայաստանում պուտինամետ ուժերի կողմից: Երկու պատճառ կա, որը պետք է մտահոգի Հայաստանին: Առաջին՝ զինամթերքի վաճառքն Ադրբեջանին` լինի դա Ռուսաստանի, թե  Իսրայելի կողմից, մտահոգիչ հանգամանք է Հայաստանի  համար, քանի որ այն խախտում է  ուժերի հավասարակշռությունը: Երկրորդ մտահոգիչ հանգամանքն  այն է, որ Ադրբեջանի առաջին ռազմական մատակարարարը Ռուսաստանն է և ոչ թե մեկ այլ պետություն: Սա իրականում գործընկերոջ կամ դաշնակցի պահվածք չէ:

 – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրների դեսպանները Հայաստանում՝ Ջոն Հեֆերն ու  Անրի Ռենոն, անդրադարձան զենքի գործարքին, դրան հաջորդեց նաև Սերժ Սարգսյանի անդրադարձը` «ցավում ենք, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»: Սա ի՞նչ մեսիջ  էր Ռուսաստանի համար:

– Եկեք անդրադառնանք նախ Սերժ Սարգսյանի անդրադարձին: Դա իրականում շատ տեղին էր, բայց ուշացած: Մի նախագահի համար, ով չի ունենում մամլո ասուլիսներ, ավելի լավ կլիներ նման հայտարարություն անել Հայաստանում և ոչ թե Հարավային Ամերիկայում: Այնուամենայնիվ, սա շատ ուժեղ ու տեղին ուղերձ էր, սակայն ես համոզված չեմ, որ դա Ռուսաստանը հաշվի կառնի: Իրականում հայ-ռուսական հարաբերություններում խնդիրը ոչ թե հարաբերություններն են, այլ դրանց բնույթը, հարաբերությունների անհավասարակշռությունը, ինչպես նաև հարգանքի բացակայությունը: Այս է հիմնական հանգամանքը, որը պայմանավորում է ՀՀ-ում ՌԴ և՛ նախկին, և՛ ներկա դեսպանների հայտարարությունները:

– Սակայն սա անվստահության նշա՞ն էր` ուղղված Ռուսաստանին:

– Սա ոչ միայն մատնանշում էր Ռուսաստանի նկատմամբ Հայաստանի վստահության պակասի մասին, այլև բողոքի նոտա էր: Ես ավելի խորը կարող եմ անդրադառնալ այս հարցին: Միայն զինամթերքի վաճառքը չէ, որ պետք է անհանգստացնի մեզ: Ավելի մեծ խնդիրն այն է, որ Ռուսաստանը ներկայումս վտանգի տակ է դնում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը Թուրքմենստան չէ, Հայաստանն այն երկիրն է, որը ներկայումս հյուրընկալում է  Ռուսաստանի միակ ռազմական բազան տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Ուստի Հայաստանին պետք է  ավելի մեծ հարգանքով վերաբերվել:

– Անընդհատ խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, որի համար էլ, ընդունված կարծիքի համաձայն, Հայաստանը միանում է Եվրասիական պրոյեկտներին, բայց որտե՞ղ են երաշխիքները, և ինչպե՞ս է Ռուսաստանը պաշտպանում Հայաստանի անվտանգությունը: Պահպանվո՞ւմ է արդյոք ՀԱՊԿ կանոնադրությունը, Հայաստանի ու Ռուսաստանի միջև առկա ռազմաքաղաքական պայմանագիրը:

– Եթե անկեղծ լինենք, հարկ է նշել, որ մենք միշտ էլ կասկածի տակ ենք դրել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող անվտանգությունը: Ռուսաստանի պաշտոնյաները մշտապես անկեղծ են եղել` նշելով, որ ՀԱՊԿ-ի կողմից իրականացվող գործողությունները երբևէ չեն վերաբերելու Ղարաբաղի նկատմամբ հնարավոր հարձակմանը: Կան երկու խնդիրներ, որոնք երկուսն էլ հակասական են: Առաջին` եթե հաշվի առնենք այն, որ Ռուսաստանը հանդես է գալիս որպես Հայաստանի ռազմական և անվտանգության երաշխավոր, ապա ինչո՞ւ է զենք մատակարարում Ադրբեջանին: Երկրորդ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը անհարգալից վերաբերմունք ցուցաբերում Հայաստանի նկատմամբ: Ներկայիս վտանգն այն է, որ Ռուսաստանը կարող է սադրել լարվածություն ԼՂ հակամարտության գոտում, սա կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու ցանկության: Սա  անընդունելի կլինի և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի համար:

– Նման զարգացումը կանխելու համար ի՞նչ կարող է անել Արևմուտքը:

– Մինչ այդ հարցը պետք է հարցնել, թե ինչ կարող է անել Հայաստանը: Որպես մի մարդ, որը տեղափոխվել է սփյուռքից Հայաստան, հետաքրքրական է, որ հայկական ազգայնականությունը շատ է թուլացել: Ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը շատ թույլ արձագանք է ցուցաբերում ՀՀ-ի նկատմամբ անարգանքի դրսևորումներին: Վերջին իրադարձությունը՝ ձերբակալությունը Ռուսաստանում, վիրավորանք էր ոչ միայն ՀՀ-ի նկատմամբ, այլև ԼՂ-ի:

– Այսինքն՝ Ռուսաստանին ստատուս քվոյի փոփոխություն է անհրաժեշտ խաղաղապահ առաքելություն տեղակայելո՞ւ նպատակով:

– Մտահոգիչ է հատկապես այն հանգամանքը, որ հետղրիմյան շրջանում հնարավոր է, որ Ռուսաստանն ավելի մեծ ռիսկերի դիմի Հարավային Կովկասում: Այս իրադարձությունների ֆոնին հնարավոր է, որ Պուտինն ավելի մեծ քայլեր ձեռնարկի ԼՂ հակամարտության հարցում, որովհետև ի տարբերություն Հարավային Օսեթիայի կամ Աբխազիայի, որտեղ ՌԴ-ն ամրապնդում էր իր ազդեցությունը ռուսական անձնագրերի և խաղաղապահների միջոցով, ԼՂ-ում  նա չունի դրանցից և ոչ մեկը: Սա մարտահրավեր է նաև ԵՄ համար, եթե հաշվի առնենք, որ տարաձայնություններ կան ԵՄ անդամ երկրների միջև: Վերջապես  սա նաև ապացուցում է ՀՀ պատմությունից եկող փաստը. դասն այն է, երբ Հայաստանը չափից դուրս վստահել է խոստումներին` լինի դա Արևմուտքից, թե  Ռուսաստանից, միշտ ունեցել է մեծ կորուստներ: Միաժամանակ հարկ է նշել, որ ԼՂ-ում տարած հաղթանակը ոչ թե  ՌԴ-ի շնորհիվ էր, այլ ի հեճուկս նրա: Մենք ներկայումս ավելի մեծ ինքնաբավության կարիք ունենք, որպեսզի կարողանանք ինքներս ապահովել մեր  անվտանգությունը: Միայն սրանից հետո մենք կկարողանանք ավելի համարժեք արձագանքել արտաքին ճնշումներին` լինի դա Թուրքիայից, թե Ռուսաստանից:

– Քանի որ խոսեցիք Արևմուտքի միակամության անհրաժեշտության մասին, ապա հետաքրքիր է, որ Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական ինքնաթիռի կործանումից հետո կարծես շրջադարձային իրավիճակ ստեղծվեց, արևմտյան առաջնորդներն, ըստ էության, միակամություն ցուցաբերեցին, նրանց հռետորաբանությունը փոխվեց, ավելի կտրուկ դարձավ, սակայն էլի չկան քայլեր, նախօրեին էլ Քեթրին Էշթընը հայտարարեց, որ այդ (պատժամիջոցների երրորդ) փաթեթը դեռ գործի չի դրվի: Ինչի՞ է պատրաստ այսօր Արևմուտքը սրանից հետո:

– Արևմուտքի ներկայիս քաղաքական կուրսը բավականին խելացի է մտածված: Հարկ է նշել, որ քաղաքացիական ինքնաթիռի կործանումը ԵՄ-ում բերեց կարծիքների համաձայնեցման, բայց ներկայիս քաղաքականությունն ուղղված է նրան, որ չմեկուսացնեն նախագահ Պուտինին` թողնելով նրան առանց  այլընտրանքների: Եթե ԵՄ-ը կամ Արևմուտքն օգտագործի իր ունեցած  բոլոր ուժերը, ապա հետագայի համար որևէ ճնշման լծակ չի մնա: Եկեք անկեղծ լինենք, որ Ռուսաստանը կարևոր երկիր է ոչ միայն Հայաստանի համար, այլև ողջ աշխարհի: Մեկ այլ  հանգամանք կա, որը հատկապես Հայաստանի համար է կարևոր: ՌԴ նախագահ Պուտինը քայլեր է ձեռնարկում՝ առաջնորդվելով գիտակցումով, որ դա լավ է ռուս ժողովրդի համար: Ես համաձայն չեմ, որ Ռուսաստանը երբևէ քայլեր կձեռնարկի, որոնք կլինեն ՀՀ-ի համար շահավետ: ՌԴ նախագահ Պուտինը պատասխանատու է Ռուսաստանի և ռուս ժողովրդի համար, դա նշանակում է, որ նրա քայլերը կարող են Հայաստանի համար շահավետ չլինել: Շատ միամիտ կլինենք, եթե կարծենք, որ Պուտինի քայլերը պետք է որ հանրօգուտ լինեն ՀՀ-ի համար: ՀՀ կառավարությունը պետք է սովորի պաշտպանել իրեն, ինչպես նաև` ոչ ասել ՌԴ որոշ առաջարկներին:

– Ինչպե՞ս Հայաստանը կարող է խուսափել մեկուսացող Ռուսաստանի ճնշումներից, երբ նշում եք, որ այսուհետ ՌԴ-ն Հայաստանի կարիքն էլ ավելի շատ է ունենալու:

– Կա երկու օրինակ, որը փաստում է, որ երբ ՀՀ-ն հանդես է գալիս ուժեղ դիրքից, ՌԴ-ն ավելի մեծ հարգանք է ցուցաբերում: Առաջին՝ Հայաստանը ոչ ասաց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի ճանաչմանը, երկրորդ՝ ՀՀ-ի խաղաղապահ ուժերի, ինչպես նաև համագործակցության խորացումն է ՆԱՏՕ-ի հետ: Սրանք շատ կարևոր ձեռքբերումներ են ՀՀ-ի համար, որոնք երբևէ կասկածի տակ չդրվեցին Ռուսաստանի կողմից: Սակայն մենք իրականում կարիք ունենք ավելի շատ օրինակների:

– Ինչպե՞ս է այսուհետ գործելու Ռուսաստանն Ուկրաինայում, նահանջելո՞ւ է, թե՞ փորձելու է որոշակի հաջողություն ունենալ Հարավային Կովկասում կամ հետսովետական տարածաշրջանում: Ռուսաստանցի փորձագետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Ուկրաինայում անհաջողությունը Ռուսաստանը փորձելու է փոխհատուցել՝ առաջ մղելով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտները ու հաջողության հասնելով այստեղ և հետսովետական տարածքում:

– Մենք ներկայում ականատեսն ենք մի վտանգավոր միտումի: Միայն օրեր առաջ Մոսկվան նոր առևտրային  էմբարգո դրեց Մոլդովայի վրա: Մենք պետք է ակնկալենք, որ Ռուսաստանն ավելի մեծ ուժեր կկենտրոնացնի տարածաշրջանի այլ երկրների վրա և, ցավոք, ՌԴ-ն Հայաստանին դիտարկում է այլ դիրքերից: Ճնշումներն ու ուժի կիրառումը Հայաստանի նկատմամբ ավելի ու ավելի է մեծանալու: Մենք տեսնում ենք, որ Եվրասիական միության ու ՄՄ գաղափարները սկսել են տապալվել, առանց Ուկրաինայի մասնակցության` այն ավելի քիչ գրավիչ է: Ղազախստանի և Բելառուսի կողմից ցուցաբերվող անսպասելի դիմադրությունը Հայաստանի անդամակցության վերաբերյալ բերում են կարծիքին, որ Հայաստանը դժվար թե միանա այդ պրոյեկտներին: Երկու պատճառ կա, որն ինձ հանգեցնում է մտքի, որ Հայաստանը դժվար թե երբևէ միանա ԵՏՄ-ին: ԵՏՄ-ին միանալու գաղափարը գալիս էր Սարգսյանից ու Պուտինից, Ղազախստանի, ինչպես նաև Բելառուսի կողմից այս գաղափարը դիմադրության արժանացավ` պայմանավորված հետևյալ մտահոգությամբ՝ ինչու պետք է հենց Հայաստանն արժանանա արտոնյալ վերաբերմունքի: Երկրորդ պատճառն այն է, որ ներկայում Ռուսաստանն ավելի քիչ պատրաստակամություն է հայտնում քաղաքական կապիտալ ներդնել Հայաստանին ԵՏՄ ընդգրկելու համար: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ ԵՏՄ գաղափարն ինքնին նոր չէ, դա ոչ առաջին, ոչ վերջին անգամ է, որ ՌԴ-ն նմանատիպ ծրագրեր է նախագծում: Ես կարծում եմ, որ սա հերթական անգամ է տապալվելու: Քանի որ ի տարբերություն ԵՄ-ի, որի հիմքը գրավչությունն է, այստեղ անդամության հիմքը ճնշումն է: ՀՀ-ի համար տնտեսական առումով անդամակցությունն այդ պրոյեկտներին հետընթաց է լինելու:

– Վերադառնալով Ձեր փոխանցած տեղեկությանը, որ նախագահները միգուցե հանդիպեն Նյու Յորքում, մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանը, ճնշումներ բանեցնելովՀայաստանի նկատմամբ, փորձի տապալել հանդիպման արևմտյան նախաձեռնությունը:

 – Սա, իհարկե, հարց է, որը պետք է ուղղվի Ռուսաստանին: Հարկ է նշել, որ երեք համանախագահող երկրներից միայն ՌԴ-ի քայլերն են անկանխատեսելի, միայն Ռուսաստանն է, որ Ադրբեջանին սպառազինություն է վաճառում, և միայն ՌԴ-ն է, որը կարող է փոխել իր քաղաքականությունը Հայաստանի դեմ:

– Կողմերը պատրա՞ստ են այս մթնոլորտում բանակցությունների սկզբունքների շուրջ:

– Էականում ոչ, Մինսկի խումբը փորձում է միջնորդել, սակայն կողմերն իրարից հեռու են գնում, բացի այդ`  բացակայում է քաղաքական կամքը: Բաքու կատարած իմ վերջին այցից հետո ես հասկացա, որ հիմնական խնդիրն Ադրբեջանի դիվանագիտական ռազմավարությունն է: Ադրբեջանի դիվանգիտական ռազմավարությունը ոչ դիվանագիտական է, ոչ էլ ռազմավարական, դա ավելի շատ մաքսիմալիստական մոտեցում է` նրանք ցանկանում են ամեն ինչ և նույնիսկ ավելին: Եթե անկեղծ լինեմ, ապա Հայաստանն այս խաղաղության գործընթանում չունի գործընկեր:

– Ամփոփելով՝ անդրադառնանք նաև հայ-վրացական հարաբերություններին: Օրեր առաջ կենցաղային բնույթի վիճաբանություն տեղի ունեցավ Վրաստանի հայկական եկեղեցում: Վիրահայոց թեմն անդրադաձավ միջադեպին` դրան տալով քաղաքական երանգներ: Հնարավո՞ր է նման միջադեպերն օգտագործվեն Ջավախքում լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով:

 – Եկեք հույս ունենանք, որ սա առաջին ու միակ դեպքը կլինի: Բարեբախտաբար, և՛ Երևանում, և՛ Թբիլիսիում դեռևս գիտակցում են երկկողմ և ուժեղ  հարաբերությունների պահպանման կարևորությունը: Վտանգը գալիս է երրորդ երկրից, որը ցանկանում է լարվածություն առաջացնել Հայաստանի ու Վրաստանի միջև: Սա տեղի ունեցավ հիմա այն պատճառով, որ երրորդ երկրի կողմից ԱՀ կնքումը դիտարկվում է, որպես տարածաշրջանում անկայունության ևս մեկ խթան: Հայաստանն ու Վրաստանը պետք է շրջահայաց լինեն, որպեսզի կարողանան շրջանցել երրորդ երկրի կողմից իրականացվող ցանկացած սադրանք:

– Ձեր գնահատմամբ` դա այս դեպքում հաջողվե՞ց:

– Իրականում, հաջողություն կա հարաբերություններում: Դա կարելի է տեսնել երկու հանդիպումներով, որը տեղի ունեցավ ՀՀ-ի և Վրաստանի ՊՆ նախարարների միջև, ինչպես նաև ՀՀ նախագահի և Վրաստանի նախագահի հանդիպմամբ Վրաստանում: Դա ասելով` հարկ է նաև նշել, որ ՀՀ-ն մեծ սխալ է գործել արդեն` Վրաստանում Հայաստանի վերջին դեսպանի նշանակումը սխալ էր: Վրաստանի կողմից թույլ և ոչ պրոֆեսիոնալ դեսպանի նշանակումը կարող է դիտարկվել որպես վիրավորանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում