Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Գրողը ձեզ տանի, քաղաքացու հանդեպ ոտնձգություն մի՛ արեք». Արթուր Իսպիրյան

«Ես տեսնում եմ երիտասարդության մի կորիզ՝ հայրենասեր, ազնիվ, ես տեսնում եմ՝ նրանք պայքարում են, նրանց կողքին եմ, բայց այդ կորիզը քիչ է երկրում տիրող անարդարության դեմ պայքարելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգիչ- երգահան Արթուր Իսպիրյանը՝ հավելելով, որ պիտի համախմբում լինի, ինչը դեռ չի երևում:

Արթուր Իսպիրյանը տանը նստած բոլոր «պայքարողներին» կոչ է անում միանալ և իրենց իրավունքները սեփական երկրում պաշտպանել: «Հեղափոխություն ասվածից ես էլ եմ վախենում, բայց իշխանությունները պետք է գիտակցեն՝ բավական է, արտագաղթի չափերը պետք է կրճատվեն. հիմա արտագաղթը չափ ու սահման չունի»,- նկատեց Արթուր Իսպիրյանը՝ հավելելով, որ արտագաղթը իր ընկերների շրջապատում ևս անցել է բոլոր սահմանները: «Արտագաղթը հեռախոսիս վրա եմ զգում. եթե նախկինում 50 ընկեր էր զանգում, այսօր՝ 2 -ը, մնացած բոլորը երկրում չեն»,- ասաց երգիչը: Նա նկատեց, որ քաղաքացիների հանդեպ ոտնձգություն է տեսնում գրեթե ամեն ոլորտում՝ քաղաքաշինությունից մինչև բժշկություն և դատական ու հարկադիր մարմիններ. «Անիմաստ նյարդայնացնում են մարդկանց, որ թողնեն-գնան»:

Արթուր Իսպիրյանը սեփական օրինակն էլ է բերում: Օրերս մտել է բանկ՝ որդուն բժկի տանելու համար հաշվեհամարից գումար հանելու, բայց պարզվել է՝ հաշիվը սառեցված է. «Ասացին՝ 10 հազար դրամ տուգանք ունեք, չեք վճարել: Բայց ես ծանուցում չէի ստացել… Անարխիայի է հասել. մտնել մարդկանց հաշվի մեջ: Եթե սառեցնում եք, գրողը ձեզ տանի, գոնե 10 հազարը սառեցրեք, ոտնձգություն մի՛ արեք»,- հավելեց երգահանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում կառավարման լուրջ խնդիրներ կան: 20 տարի է՝ երկիրը թալանվում է, իսկ բարեփոխումներ այդպես էլ չեն նշմարվում:

Արթուր Իսպիրյանը անդրադարձավ նաև վարչապետի հնչեցրած այն մտքին, թե 100 օրվա ընթացքում փոփոխություններ են բերել: «100 օրում ասել, որ փոփխություններ են արվել, կամ կարող են՝ արվել ծիծաղելի է»,- նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում