Բարբադոսի ռեստորաններից մեկի մատուցող Կայսոն Ֆորդը երկու շաբաթով զրկվել է իր աշխատանքից, քանի որ համարվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու:
Ֆորդը, որը «Յունայթեդ»-ի մոլի երկրպագու է, ռեստորանի VIP սրահում նկատել է Ռոբին վան Պերսիին և խնդրել է, որ միասին լուսանկարվեն: Հոլանդացի ֆուտբոլիստը սիրով համաձայնվել է, սակայն այս ամենը դուր չի եկել ռեստորանի ղեկավարներին:
Բանն այն է, որ ռեստորանի տնօրենը խստիվ արգելել է մատուցողներին հեռախոս օգտագործել ճաշասրահում: Հենց այդ պատճառով Ֆորդը ազատվել է աշխատանքից երկու շաբաթով: Նաև զգուշացվել է մյուս աշխատակիցը, որը լուսանկարել է Վան Պերսիին և Ֆորդին: