Հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատը գլխավորել է ֆուտբոլի Սերբիայի ազգային հավաքականը: Այս մասին տեղեկացնում է Սերբիայի ֆուտբոլի միության պաշտոնական կայքը:
66-ամյա մասնագետի պայմանագիրը կգործի մինչև Ֆրանսիայում կայանալիք «Եվրո-2016»-ի ավարտը:
Ակումբային կարիերայից զատ նա հարուստ փորձ ունի նաև հավաքականների մակարդակում: Մասնագետն ավելի վաղ գլխավորել է Հոլանդիայի, ԱՄԷ-ի, Հարավային Կորեայի, Բելգիայի ու Ռուսաստանի ընտրանիները: