Արևելյան Ուկրաինայի փախստականներին մարդասիրական ու ֆինանսական օգնություն ցուցաբերելու համար Իտալիայի մայրաքաղաքում կազմակերպվել է մարաթոն՝ գրում է RIA Novosti-ն:
Միջոցների հավաքումն սկսվել է կիրակի երեկոյան ու ավարտվել երկուշաբթի գիշերը՝ Հռոմի Սան Լորենցո թաղամասում: Մարաթոնի անցկացման վայրը պատահաբար չի ընտրվել: Հենց այդ վայրում է անգլո-ամերիկյան բանակը Երկրորդ համաշխարհայինի տարիներին գցել մեծ ռումբ: Մարաթոնի կազմակերպիչների կարծիքով՝ այդ ռմբակոծությունը հիշեցնում է Գազայում և Դոնբասում տիրող ներկայիս իրավիճակը:
Միջոցառմանը մասնակցել են «Դոնբաս հակաազգայնական», «Դոնբասի կանայք» շարժման ակտիվիստներն ու Իտալիայի պաղեստինյան համայնքի ներկայացուցիչները:
Գումարները հավասար կբաժանվեն ու կուղարկվեն Ուկրաինայի արևելքի փախստականների ճամբար՝ Դոնի Ռոստով, ինչպես նաև Պաղեստին:
Հավաքվել է մոտ 500 կգ մարդասիրական օգնություն՝ հագուստի, ծածկոցի, անձնական հիգիենայի իրերի և խաղալիքների տեսքով: