Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Մասոնականները «գրոհում են» Հայաստանը

Օրեր առաջ Հայաստանում հույժ գաղտնի պայմաններում տեղի է ունեցել հայ մասոնների համաշխարհային հավաք, որին մասնակցել է նաև ֆրանկ-մասոնական օթյակի Մեծ Վարպետ Գի Արսիզեն: Ինքնին Հայաստանում այս միջոցառման անցկացման փաստն ամենայն հավանականությամբ ծնունդ է տալու Հայաստանում դավադրաբանական տարատեսակ եզրակացությունների: Մասոնները Հայաստանում ընկալվում են իբրև միջազգային դավադիր մի ցանցի ճարտարապետներ, որոնց նպատակը ինչ-որ ազգերի, մասնավորապես հայ ազգին և նրա պետականությունը ոչնչացնելն է: Միգուցե բնորոշումը մի փոքր կոպիտ էր, բայց շատերը հաստատապես կվկայեն, որ ընդհանուր առմամբ ավելի կոպիտ բնորոշումներ էլ են լինում այդ կապակցությամբ:

Ընդհանրապես, հայ ժողովրդի կյանքը կարծես թե հենց կարծրատիպերի վրա էլ կառուցված է, և այդ իսկ պատճառով էլ ցանկացած նոր և թարմ գաղափար Հայաստանում արագորեն վարկաբեկվում է և կնքում մահկանացուն, կամ եթե չի մեռնում, հիվանդանում է անկողնայինի աստիճան: Մասոնական օթյակն, իհարկե, բավական լուրջ պոտենցիալ ունեցող կառույց է, որին ականջալուր են լինում անգամ շատ կառավարական շրջանակներ: Բայց, այդուհանդերձ, որևէ հասարակություն, որևէ ժողովուրդ նախ պետք է ինքն իրեն կարողանա օգնել, որ հետո ազդեցություն ունենան դրսից առաջարկվող օգնությունները: Եվ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքը վկայում է հենց դրա մասին: Այդ պատմության ընթացքում շատ-շատերն են մեզ փորձել օգնել` փողով, խորհրդով, փորձով, նյութապես, ֆիզիկապես, տեխնոլոգիաներով, տարբեր այլ բաներով, բայց մեր վիճակն աստիճանաբար վատացել է, մեր երկիրն աստիճանաբար թուլացել է, մեր պետականությունն աստիճանաբար դարձել է կամազուրկ, կորցրել է դիմադրունակությունը, չի կարողացել ձեռք բերել բավարար մրցունակություն:

Այդ ամենը չի փոխվի, քանի դեռ մենք ինքներս չենք օգնի մեզ, չենք փոխի մեր կարծրատիպերը, չենք բացի մեր մտածողության սահմանները, չենք դադարի նորն ու թարմը համարել մեր դեմ հյուսված դավադրություն և կառչել մեր իսկ անցյալին` վախենալով նաև թարմ հայացքի, նոր դիտարկումների ենթարկել գոնե մեր անցյալը, դրանից արդյունավետ դասեր քաղելու համար: Այս իրավիճակի փոփոխության հարցում արտաքին ցանկացած օգնություն, իհարկե, ողջունելի է, և իհարկե պետք չէ պատրանքներ տածել, որ արտաքին օգնությունը կրում է զուտ մարդասիրական բաղադրություն և չկան այլևայլ շահեր: Իհարկե կան, ու պետք է նաև այդ կարծրատիպը վերացնել, որ շահերի շուրջ գործակցելը նույնպես դավադրություն է: Իրականում դա է առողջ համաշխարհային գործակցությունը, և հաջողության են հասնում այն ազգերը, որոնք հասկանում են, գիտակցում են համաշխարհային համակեցության այդ պարզ գաղափարը: Պարզապես պետք է տարբերակել պետական ու անձնական կամ խմբակային շահերը: Հայաստանում դրանք է, որ խառնվում են իրար, և խառնվում են հաճախ միանգամայն գիտակցված` օգտագործելով նաև այդ դավադրության տեսությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում