Բրիտանացի լրագրողները մի քանի հետաքրքիր փաստեր են պարզել Ալեքսիս Սանչեսի կյանքից:
Mirror-ի փոխանցմամբ՝ Սանչեսի մանկությունն անցել է կենցաղային ծանր պայմաններում: Ֆուտբոլային կարիերայից առաջ գումար վաստակելու համար նա մասնակցել է փողոցային մենամարտերի: Բացի այդ, նա փողոցներում ցուցադրում էր տարբեր ակրոբատիկ հնարքներ:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ Լոնդոնի «Արսենալ»-ը նրա տրանսֆերը «Բարսելոնա»-ից գնեց 40 մլն եվրոյով: