Ծխախոտի ծխի բաղադրիչ նիկոտինը ԴՆԹ-ն պաշտպանում է վնասներից, որոնք առաջանում են այլ բաղադրիչներից՝ 4- (մեթիլնիտրոզամին)-1-(3-պիրիդիլ)-1-բուտանոն կամ NNK քաղցկեղածիններից՝ փորձի արդյունքում պարզել են գիտնականները: Նրանց աշխատանքը հրապարակված է Toxicology in Vitro ամսագրում:
Նիկոտինի այսպիսի անսպասելի արդյունք է բացահայտվել բջիջներում արված փորձերից հետո:
Հոդվածի հեղինակները նշում են, որ ծխախոտի ծխի բաղադրիչները միմյանց հետ մտնում են բարդ փոխազդեցության մեջ, և ստացվող արդյունքը դրա օրինակն է:
Այս կապակցությամբ հարց է առաջանում՝ որքանո՞վ պակաս անվտանգ են նիկոտինի ավելի ցածր պարունակությամբ ծխախոտները: Պարզվում է՝ այդպիսի ծխախոտների ծխում նշված քաղցկեղածին նյութն ավելի շատ է և ավելի կվնասի ԴՆԹ-ն:
Սակայն գիտնականները նշում են, որ իրենք այդ ազդեցությունները տեսել են բջիջների կուլտուրայի վրա, ընդ որում՝ ոչ թե թոքերի, այլ լյարդի: Ուստի ընդհանրապես ակնհայտ չէ, որ նիկոտինը նույնպիսի պաշտպանական ազդեցություն է ունենում թոքերի բջիջների վրա, ընդ որում՝ օրգանիզմում: