Շան հետ զբոսանքը բավարար էր Լեդի Գագայի համար՝ կրելու երեկոյան երկար զգեստ: Երգչուհին իր բուլդոգի՝ Ասիայի հետ զբոսանքի է դուրս եկել կիրակի Նյու Յորքում՝ գրում է spletnik.ru-ն:
Գագան կրել է վառ վարդագույն, 80-ականների թվականների ուսերի ձևվածքով զգեստ: Նրա ռետրո արտաքինին հավելյալ շքեղություն են հաղորդել զարդերը՝ ականջօղերն ու թանկարժեք քարերով թևնոցը, և փայլուն կոշիկները:
Երգչուհին, սակայն, մոռացել է մեկ դետալի մասին՝ չի կրել ներքնազգեստ՝ հավանաբար փորձելով այդկերպ փոխհատուցել իր overdressed-տեսքը: