Ճապոնիան ծրագրում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգան՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Սուգիի խոսքով՝ Ճապոնիան հավելյալ պատժամիջոցներ կընդունի Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում տիրող լարված իրավիճակի պատճառով: Նոր պատժամիջոցները ենթադրում են են մասնավոր անձանց ու կազմակերպությունների հաշիվների սառեցում, ինչպես նաև Ղրիմից ներկրվող ապրանքների արգելք:
Հուլիսի 24-ին ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում է կայացրել պատժամիջոցների ցուցակում հավելել Ռուսաստանի և Ուկրաինայի 15 քաղաքացիների, ինչպես նաև 18 կազմակերպությունների: Հուլիսի 17-ին ԱՄՆ-ը սահմանեց պատժամիջոցների երրորդ փաթեթը Ռուսաստանի դեմ: