Վրաստանի Վանսկի շրջանում (Իմերեթի) փրկարարները հայտնաբերել են ջրհեղեղի ևս երկու զոհերի մարմիններ: Այդ մասին հաղորդել է Imedia հեռուստաալիքը:
Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին՝ հայտարարելով, որ պետությունը կգնահատի հասցված վնասն ու կփոխհատուցի բնակիչներին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ջրհեղեղի հետևանքով մահացել է 1, անհետ կորել մի քանի մարդ: Ջրի ուժեղ հոսքը տարել էր մի քանի ավտոմեքենաներ, որոնցում մարդիկ էին եղել:
Ջրհեղեղի արդյունքում վնասվել է կենտրոնական ճանապարհահատվածը, ողողվել են բնակելի տներ, ոչնչացվել գյուղատնտեսական ցանքսեր: