Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը հանդիսատեսին հիացրել է իր շքեղ բեմական հագուստներով՝ հայտնում է viva.ua-ն:
Երգչուհին «Նոր ալիք-2014» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի փակման արարողության ժամանակ իր երկրպագուներին ուրախացրել է միանգամից 2 հագուստով:
Իր նոր՝ «Մեդլեննո» երգի համար նա ընտրել է բաց թափանցիկ սև զգեստ, որը ցույց է տվել նրա գեղեցիկ կազմվածքը:
Հիշեցնենք. 13-րդ «Նոր ալիք»-ի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Նուցա Բուզալաձեն, Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: