Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հերթական անգամ ԱՄՆ-ին սպառնացել է միջուկային հարվածով՝ Վաշինգտոնին մեղադրելով Կորեական թերակղզում մթնոլորտի շիկացման մեջ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
«Եթե ԱՄՆ իմպերիալիստները սպառնան մեր ինքնիշխանությանն ու գոյությանը, մեր զորքերը միջուկային հրթիռներ կարձակեն Սպիտակ տան և Պենտագոնի՝ ամեն տեսակ չարի աղբյուրների վրա»,- հայտարարել է Հյուսիսային Կորեայի ռազմական Քաղբյուրոյի տնօրեն Հվանգ Փյենգ-Սոն՝ ելույթ ունենալով 1950-53թթ. Կորեական պատերազմի ավարտին հրադադարի կնքման տարեդարձի պատվին անցկացված հանրահավաքի մասնակիցների առաջ:
Զինվորականի խոսքով՝ թերակղզում լարվածությունն ուժեղացել է Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի համատեղ զորավարժություններից հետո: