Գերմանացիների 52%-ը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը: Այս մասին վկայում են SPIEGEL ամսագրի համար TNS-Infratest հետազոտական ընկերության կատարած հարցման արդյունքները:
Հարցվածների մեծ մասի խոսքով՝ իրենք կողմ են պատժամիջոցներին՝ նույնիսկ եթե Գերմանիային «սպառնում է աշխատատեղերի կորուստ»: Հարցման մասնակիցների 39%-ը կարծում է, որ պատժամիջոցներ սահմանելու համար անհրաժեշտ է նախ հարցում անցկացնել քաղաքացիների շրջանում: Միաժամանակ, 40%-ը կարծում է, որ Գերմանիայի կառավարությունը կարող է ինքնուրույն կայացնել նման որոշումներ, իսկ 54%-ը համակարծիք չէ և կցանկանար, որ մասնակցեր հանրությունը:
Հարցումն անցկացվել է հուլիսի 23-24-ը, մասնակցել է Գերմանիայի 1000 քաղաքացի: