Ամերիկացի տղամարդկանց նոր սերունդը երջանիկ է ավելի խելացի կանանց հետ՝ գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Մեդիսոնում Վիսկոնսինի համալսարանի հետազոտությանը: Թերթը նշում է, որ խոսքն ամուսինների առաջին սերնդի մասին է, որոնք նման կամ ավելի լավ կրթությամբ կանանց «սպառնալիք» չի համարում:
Ավելի վաղ ավելի ամուր էին համարվում այն ամուսնությունները, որոնց դեպքում տղամարդը կնոջից բարձր որակավորում ուներ և հաճախ ընտանիքն ինքն էր պահում: Սակայն հետազոտությունը ցույց է տվել, որ զգալիորեն փոխվել է ավանդական «կերակրող-տնային տնտեսուհի» ընտանեկան մոդելը՝ ասվում է հոդվածում:
Փորձագետները վերջին 50 տարում ուսումնասիրել են հազարավոր ամերիկացի զույգերի: Պարզվել է՝ 1950-1970թթ. կնքված ամուսնությունների դեպքում, երբ կանայք կրթության ավելի բարձր մակարդակ են ունեցել, բաժանվելու հավանականությունը 34%-ով ավելի մեծ է եղել, քան այն ամուսնությունների դեպքում, որոնցում տղամարդիկ ավելի կրթված են համարվել:
Հակառակ միտում նկատվել է ավելի երիտասարդ զույգերի դեպքում. 2000թ. հետո ամուսնացած զույգերի դեպքում, որոնց կանայք պակաս կրթված են եղել, բաժանվելու հավանականությունը 40%-ով բարձր է եղել, քան ավելի կրթված տղամարդկանց դեպքում: