Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Շենգավիթի շուկայում 3 վաճառող կա ու 3 «պարտքի» տետր

Շենգավիթի շուկայում 3 տաղավար է մնացել ու 3 վաճառող: 2008թ. շուկան վերանորոգվել է, որից հետո սկսել է դատարկվել: Այստեղ այլևս ոչ մի գյուղացի իր մթերքը վաճառելու չի բերում, թե՛ գյուղացիները, թե՛ վաճառողները իրենց ապրանքն իրացնում են սնկի պես ավելացող բանաջարեղենի խանութներում:

Մինչ վերանորոգումը քաղաքապետարանի կողմից անընդհատ խոստումներ են հնչել, որ շուկայում շարժն ավելանալու է, որ այն դարձնելու են այդ վարչական շրջանի գյուղմթերքի հիմնական կետը: Բայց բոլորովին այլ պատկեր է ստացվել. շուկայում հարկային բեռն ավելացել է, իսկ տաղավարների փոխարեն շուկայի տարածքում մեծամասամբ մեքենաներ են կայանված:

Շուկայում մնացած 3 տաղավարներում էլ առևտուրը քիչ է, եկամուտ չկա: «Մեր շուկայից հիմնականում օգտվում են թոշակառուները, «նիսյայի» երեք տետր ունեն , 100-ից ավել մարդիկ պարտք ունեն, չեն կարողանում վճարել. թոշակը ստանում են ու կոմունալ վճարները հազիվ տալիս, պարտքն էլ ամիսներով մնում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրին շուկայի աշխատակիցները՝ հավելելով , որ համայնքում մարդկանց թիվը գնալով պակասում է, ինչը չի կարող չազդել առևտրի վրա: «Ժամերով կանգնում են, օր կա՝ 1000 դրամ տուն չենք տանում»,- ասացին շուկայում:

Տարեց մի կին, որ համեմունքների վաճառքով է զբաղվում, փաստում էր, որ անգամ 200-250 դրամ արժողությամբ համեմունքը շատ հաճախ այստեղից պարտքով են գնում:

Շուկայի աշխատակիցների պնդմամբ՝ ընդհանուր առմամբ, երկրի սոցիալական վիճակը ծանր է, և դա երևում է հենց իրենց՝ հասարակ խավի վրա, ուստի իշխանությունները պարտավոր են փաստի հետ հաշվի նստել: Տեղի գնորդներն էլ ընդգծեցին՝ ինչպե՞ս կարող են առանց պարտքի գոյատևել, եթե չնչին կենսաթոշակ են ստանում, իսկ նրանք, ովքեր աշխատում են, հազիվհազ կարողանում են կոմունալ վճարումները կատարել, երեխաների հոգսերը հոգալ: «Պետք է աշխատատեղեր ստեղծվեն, կենսաթոշակները բարձրանան, իսկ իշխանությունները հիմա կուլտուրական գենոցիդ են անում, ասում են՝ «չքվեք- չքվեք»,- ասաց գնորդներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում