«Ոսկե գնդակ-2005»-ի դափնեկիր Ռոնալդինյոն ցանկանում է հեռանալ «Ատլետիկո Մինեյրո»-ից: Փորձառու ֆուտբոլիստը արդեն դիմել է ակումբի ղեկավարներին` պայմանագիրը վաղաժամկետ լուծարելու խնդրանքով:
Նշվում է, որ Ռոնալդինյոյի դժգոհության առիթ է հանդիսացել վերջին ամիսների ընթացքում բավականաչափ խաղաժամանակ չստանալու փաստը:
«Ատլետիկո Մինեյրո»-ից հեռանալու դեպքում «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստը կարիերան շարունակելու մի քանի տարբերակ կունենա: Ռոնալդինյոյի ծառայություններով են հետաքրքրված Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի քանի ակումբներ: