Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ուկրաինայի հայերը Ուկրաինայի ժողովրդի կողքին են. Բորիս Եղիազարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կիևում բնակություն հաստատած հայ նկարիչ, քաղաքական ակտիվիստ Բորիս Եղիազարյանը:

– Պարոն Եղիազարյան, տպավորություն կա, որ կենտրոնացած լինելով Ուկրաինայի արտաքին քաղաքական խնդիրների վրա՝ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը անուշադրության է մատնել ներքաղաքական խնդիրները, որոնց պատճառով միգուցե և ներքին պառակտում սկսվի: Ի՞նչ է կատարվում այսօր ուկրաինական ներքին կյանքում, և ի՞նչ պատճառների ազդեցության տակ Յացենյուկի կառավարությունը հրաժարական ներկայացրեց;

– Հասարակությունն այդքան էլ վախեցած չէ, թե՝ այս ինչ կատարվեց: Տեղի ունեցածը ժողովրդավարական երկրում տեղի ունեցող գործընթաց է՝ չնայած այն հանգամանքին, որ երկիրը պատերազմական իրավիճակում է, և շատերիս համար զարմանալի էր, որ հակամարտությանը նմանվող ներքին խնդիրներ ծագեցին:

Իրավիճակն այնպիսին է, որ ճիշտ են կարծես բոլոր կողմերի պնդումները, և երկու ճիշտը բախվեց իրար: Յացենյուկը շատ ակտիվ գործիչ է, շատ լավ կատարեց իր դերը: Ոչ մի իշխանություն այդպիսի բարդ իրավիճակում չի կարողացել նորմալ քաղաքականություն վարել, իսկ նա շատ խելացի էր և ճկուն ու շատ լավ ղեկավարեց: Բայց նա պահանջում էր, որ հեղափոխությունից անմիջապես հետո հապճեպ օրենքներ ընդունվեն, նա պնդում էր, որ չի կարելի ուշացնել՝ թեև պատերազմական իրավիճակ է: Մյուս կողմից՝ երկու խմբակցությունները, որոնք դուրս գալով, փաստորեն, բարդացրին այդ օրենքների ընդունումը, նրանք էլ իրենց կողմից են ճիշտ են, որովհետև Մայդանի սկսած այդ պահանջը կար, որ խորհրդարանը հարկավոր է արագ կերպով լուծարել ու նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Հիմա երկու խմբակցությունները՝ «Սվոբոդա» և «Ուդառ», պնդում են, որ ոչ մի վտանգ չկաս, և միևնույն է՝ իրենք, որպես պատգամավորներ, բոլոր օրենքները առաջ կմղեն, սակայն դա նրանք արեցին նախագահին խորհրդարանը լուծարելու հնարավորություն տալու համար: Այսինքն՝ նրանք էլ իրենց կողմից են ճիշտ, լուծարման այլ ձև չկա: Նրանք պնդում են, որ դա Մայդանի ու հասարակության պահանջն էր: Այս երկու կողմերը բախվեցին միմյանց: Ես կարծում եմ, որ սա կկարգավորվի, և այն որոշումները, որոնք անհրաժեշտ են, կընդունվեն: Ինձ թվում է՝ Յացենյուկը պետք է շարունակի ղեկավարել:

– Մայդանը ցրելու որոշում կայացվեց, ըստ էության, այն Մայդանը, որը ազատագրեց Ուկրաինան, սակայն պնդումներ կան, որ ներկայիս Մայդանն այն Մայդանը չէ: Հնարավո՞ր է, որ այս որոշումը նոր լարվածությունների պատճառ դառնա:

– Մայդանը հիմա բուտաֆորիա է, չկա Մայդան՝ այն իմաստով, որ մենք ունեինք: Այն Մայդանը, որ կար հեղափոխության ժամանակ, այլևս չկա, քանի որ Մայդանի մասնակիցները կամ կռվում են, ճակատում են, կամ մտել են ոստիկանություն և ԶՈւ ու դարձել զինվորականներ: Իսկ ինչ վերաբերում է ակտիվ կանանց, նրանք կամավորներ են դարձել: Մայդանի ակտիվիստները աշխատում են ամեն կերպ օգնել բանակին ու իշխանություններին՝ հաղթահարելու պատերազմն ու դրա վնասները: Այսինքն՝ Մայդանի ակտիվ ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է պետականաշինությանը: Իսկ այն Մայդանը, որն այսօր կա, անհասկանալի երևույթ է, տղաները կամուֆլյաժներով Մայդանում կանգնած են. եթե պատերազմ է, ի՞նչ գործ ունեն Մայդանում: Պետք չէ այսօր Մայդանում վրաններում նստել, ավարտվել է այդ փուլը, Մայդանում այն ժամանակ նպատակներ կային: Այժմ առաջին նպատակը խորհրդարանական ընտրություններն են, և Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են, որ Լուգանսկն ու Դոնեցկը մասնակցեն այդ ընտրություններին: Ուկրաինան գնում է ազատագրման ուղղությամբ, որից հետո էլ, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները:

– Պարոն Եղիազարյան, այս ողջ ընթացքում պարզ դարձավ, որ Ուկրաինայում շատ կարևոր է փոքրամասնությունների դիրքորոշումը ու նրանց հետ աշխատանքը: Ի՞նչ աշխատանք է տարվում այսօր, որպեսզի հայ համայնքները ողջ Ուկրաինայում լինեն միասնական կամ իրենց դիրքորոշմամբ գոնե Կիևին մոտ, այլ ոչ թե հարմարվեն տարածքային քաղաքական ռիթմին:

– Նոր իշխանությունները չորդեգրեցին փոքրամասնությունների հետ տարվող Յանուկովիչի քաղաքականությունը, այսինքն՝ գնալ և համայնքների հետ նստել, խոսել, առևտուր անել, ինչ-ինչ բաներ խոստանալ, ներգրավել: Այստեղ կա ժողովրդավարական ազատ վիճակ: Փոքրամասնություններն իրենք են որոշում իրենց մոտեցումը պետական հարցերի վերաբերյալ:

Հայերը ներկայումս հանդես են գալիս որպես Ուկրաինայի քաղաքացիներ ու հայրենասերներ: Թե ինչպիսին է հայերի պահվածքը Դոնեցկում ու Լուգանսկում՝ այդ մասին ուկրաինական մամուլը չի խոսւմ, մենք փաստեր չունենք: Այնտեղ չկա ազգային մոտեցում, ժողովուրդը՝ անկախ ազգությունից, սարսափի մեջ է: Հայտնի են փաստեր, որ այնտեղ ահաբեկիչները կրակում են խաղաղ բնակիչների վրա՝ ցանկանալով ցույց տալ, թե դա ուկրաինացիներն են անում: Հիմնական տրամադրությունը հայության շրջանում հետևյալն է՝ Ուկրաինայի հայությունը ժողովրդի կողքին է, Ուկրաինա պետության կողքին: Լուգանսկում, Դոնեցկում, Սլավյանսկում, այն քաղաքներում, որտեղ ապրում էին տարբեր ազգության ժողովուրդներ, հայտնվել են դժբախտության մեջ:

– Պարոն Եղիազարյան, բայց հայ համայնքը կարծես բաժան-բաժան է եղել, քանի որ տարբեր համայնքներ կան, ըստ էության, Ուկրաինայում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Ուկրաինայի հայերի միությունն ազատ չէր, քանի որ իշխանության կողքին էր, «Ռեգիոններ»-ի ազդեցության տակ էր:Այսինքն՝ ազատ չէր Հայերի միությունը: Դեռ կարճ ժամանակ է անցել նոր կառույցներ ստեղծելու համար: Կիևում ստեղծվեց   նոր ղեկավարություն: Չեմ կարծում, թե Կիևի հայ համայնքն անջատ է գործում Ուկրաինայի մյուս հայ համայնքներից: Պարզապես հիմա բոլորը սպասում են, թե ինչ պետք է կատարվի Ուկրաինայում, երբ է ուկրաինական բանակը վերջնական հաղթանակ տոնելու: Կար պրոռուսական տրամադրություններով մեծամասնություն՝ պայմանավորված ՀՀ ներկայիս վիճակով ու ԼՂ հակամարտությամբ, քանի որ հայերը լսում են Հայաստանից տեղեկատվություն ու լուրեր, իսկ Ուկրաինայի մասին ՀՀ հեռուստաընկերությունները, չեմ կարծում, ճշմարիտ տեղեկություն են հաղորդում, իսկ ռուսական քարոզչությունը խեղաթյուրված է, կեղծիք ու սուտ լուրեր է տարածում: Բայց այս պետության մեջ ենք ապրում և այս երկրի օրակարգով շարժվում: Հարկավոր է, որ ՀՀ-ն պատրաստ լինի դիմակայելու այն վտանգներին, որոնք կառաջանան այն ժամանակ, երբ սկսվի Ռուսաստանի կրեմլյան պետության կործանումը, տատանումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում