ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հուլիսի 29-ին կքննարկի Եվրահանձնաժողովի առաջարկած ոլորտային պատժամիջոցները ֆինանսների, էներգետիկայի, սպառազինության, երկակի նշանակության արտադրանքների ու տեխնոլոգիաների բնագավառում: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով աղբյուրի հայտարարությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մշտական ներկայացուցիչները պետք է պայմանավորվեն առաջարկների շուրջ: Դա կլինի հարցի համաձայնեցում, ոչ թե լուծում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է ընդհատել արձակուրդը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քննարկման համար՝ հայտարարել է կառավարության ներկայացուցիչ Քրիստիանե Վիրտցը: