Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի բացառել «Իմերեթի» հոսանքագծերում դիվերսիայի հնարավորությունը: Երկուշաբթի օրն էներգետիկների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտարարել է, որ եթե նման կասկածներ կան, պետք է ներգրավել հետաքննական մարմինների՝ հայտնում է Trend-ը:
Նա էներգետիկներին շնորհակալություն է հայտնել ժամանակին էլեկտրամատակարարումը վերականգնելու համար:
Նախարարը նշել է, որ վթարի տեղերն արդեն հայտնաբերված են ու տարվում է դրա վերացման աշխատանք: Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի նախարարին, որն օպերատիվ կերպով ապահովել է Վրաստան էլեկտրամատակարարումը:
Նախօրեին, ժամը 22:30-ին, Վրաստանի գործնականում ամբողջ տարածքում էլեկտրական կետերը զրկվել են հոսանքից: Էլեկտրաէներգիայի անջատման պատճառը «Իմերեթի» հոսանքալարերում վթարն էր: